Մատչելիության հղումներ

logo-print

Գերմանիան նոր վարկեր է տրամադրելու Հայաստանին


Գերմանիայի կառավարության տրամադրած միջոցների հաշվին Հայաստանում իրականացվող փոքր եւ միջին բիզնեսի աջակցության վարկային ծրագիրը այդ տեսակի մեջ լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Հավանաբար այդ հանգամանքն հաշվի առնելով Գերմանիայի կառավարությունը մինչ այժմ այդ նպատակով տրված 14 միլիոն գերմանական մարկ արտոնյալ վարկին եւս 10 միլիոն վարկ, կամ եվրոպական նոր արժույթով արտահայտված՝ 5 միլիոն եվրո ավելացրեց։

Այսօր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում այդ վարկային համաձայնագիրը հայկական կողից ստորագրեցին Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, իսկ գերմանական կողմից՝ այդ երկրի Վերականգման բանկի Եվրոպայի բաժնի պետ Յոհան Մասյոժեկը։

Կողմերը մեկ այլ վարկային համաձայնագիր էլ ստորագրեցին, այս անգամ՝ ի դեմս Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի եւ Հայաստանի հանրապետությունում երմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Վուլֆ Բարտելսի: Այս համաձայնագիրը նախատեսում է 12 միլիոն գերմանական մարկի հատկացում Աղետի գոտու խմելու ջրագծերի շինարարության եւ առողջապահական ու էներգետիկ բնավառների ծրագրերի աջակցության համար։

Երկու ծրագրերին ուղղվող գերմանական վարկավորման ընդհանուր արժեքը 35 միլիոն գերմանական մարկ է, որը տրվել է 40 տարի ժամկետով, 10 տարի մարման արտոնյալ ժամկետով, եւ չնչին՝ 0.75 տոկոսադրույքով։

Փաստաթղթերի ստորագրումից հետո ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը կառավարության անունից «շատ արդյունավետ» գնահատեց հայ-գերմանական ֆոնդի վարկային ծրագիրը:

Գերմանիայի Վերականգման բանկի Եվրոպայի բաժնի պետ Յոհան Մասյոժեկն իր հերթին ասաց, թե Հայաստանում իրենց կողմից ֆինանսավորվող փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծրագիրը հաջող է ընթացնում: 2,5 տարվա ընթացքում 2000 փոքր վարկեր են տրվել, որոնց միջոցով ավելի քան 9000 նոր աշխատատեղեր են ստեղծվել: Տրամադրված բոլոր վարկերը վերադարձվել են ժամանակին:

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի ասելով, գերմանական կողմի աջակցության շնորհիվ հանրապետության լավագույն չորս բանկերը կարողացան սկզբունքորեն նոր տիպի ծառայություններ մատուցել փոքր եւ միջին ձեռներեցներին: Ընդ որում, գերմանական փողերի հաշվին տրվող վարկերի տոկոսները միշտ էլ ցածր են եղել միջին շուկայական տոկոսներից:

Գերմանական վարկերը գործարարների համար վերստին շարունակում են գայղակղիչ մնալ, քանի որ այստեղ բոլոր որոշումներն ընդունվում են հենց Երեւանում՝ հայ-գերմանական ֆոնդի կողմից, ինչը հնարավորություն է տալիս խուսափել բյուրոկրատական ձգձգումներից:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG