Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ենթարկվել է վիրահատության


«Այսօր առավոտյան ժամը 11.40-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Նաիրի» բուժական-առողջարարական միավորումում ենթարկվել է վիրահատության՝ սուր ապենդիցիտ /կույր աղիք/ ախտորոշմամբ», - ասված է նախագահի մամլո գրասենյակի հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ: - «Վիրահատությունը տեւել է 30 րոպե եւ անցել է հաջող:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց նախագահի լրատվական ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը վերջին տասը տարվա ընթացքում այլ վիրահատության չի ենթարկվել:

Ըստ Հասմիկ Պետրոսյանի, նախագահի ինքնազգացողությունը բավարար է: Նրան հիվանդանոցում խնամում են տիկին Բելլա Քոչարյանը եւ երեք զավակները:

Նախագահ Քոչարյանը աշխատանքի կվերադառնա, հավանաբար, երկուշաբթի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG