Մատչելիության հղումներ

Երեւանի կենտրոնում փլուզվել է քառահարկ շինություն





Կիրակի ուշ երեկոյան փլուցվել է Երեւանի Փավստոս Բյուզանդի փողոցում գնտվող Երեւանի տեխնոլոգիական քոլեջի կցակառույցը՝ փլատակների տակ թողնելուց կից գտնվող երկու բնակելի տները: Երջանիկ պատահականությանբ, զոհեր չկան: 24-ամյա մի երիտասարդ ոտքի կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Արդեն շրջանառվող պաշտոնական վարկածի համաձայն, փլուզման պատճառը շենքի վթարային վիճակն է եղել: Դեռեւս 1988 թվականի երկրաշարժից հետո շենքը դասվել էր վթարային շինությունների ցուցակում:

Շենքի շահագործումը քոլեջի ղեկավարությունը դադարեցրել էր դեռեւս վեց ամիս առաջ, եւ քոլեջի գույքին վնաս չի պառճառվել: «Գիտեինք, որ շենքը վթարային է, եւ գույքը տեղափոխել էինք», - ասաց քոլեջի դասախոսներից մեկը:

Փլատակների տակ մնացած բնակելի տներին, սակայն, մեծ վնաս է պատճառվել: Տանտերերը շենքի վթարային վիճակի վերաբերյալ պարբերաբար ահազանգել են քաղաքապետարան: Բողոքել է նաեւ քոլեջի տնօրինությունը: Կենտրոն համայնքի թաղապետարանի բնակվարչության պետ Վահագն Հայոցյանի խոսքերով, փլատակների տակ մնացած բնակելի տների տերերին, ստեղծված մասնագիտական հանձնաժողովի հաշվարկներից հետո, փոխհատուցում է տրվելու:

Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ալբերտ Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Երեւան քաղաքում կան 339 տարբեր կարգերի վթարային շենքեր, որոնցից 60-ը խիստ վթարային վիճակում են: Քանդման ենթակա են 34 շենք, մյուսների ամրացման համար շոշափելի գումարներ են անհրաժեշտ:

Արդեն սկսվել է Աջափնյակում գտնվող 4 այդպիսի շենքերի բնակիչների վերաբնակեցումը: Ընդհանուր առմամբ, վերաբնակեցման ենթակա է մոտ 200 ընտանիք:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG