Մատչելիության հղումներ

Իրանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան


Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Քոլեյնին այսօր ասաց, որ այս ամսվա ընթացքում նախատեսվում է Իրանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան: Դեսպանը տեղեկացրեց նաեւ, որ Իրանի կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի հետ անցագրային ռեժիմը դյուրացնելու ուղղությամբ:

«Այժմ ընթացքի մեջ են այդ այցի նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքում քննարկվում են նաեւ ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները», - խոսելով Իրանի պաշտպանության նախարարի առաջիկա այցի մասին, ասաց դեսպանը, կարծիք հայտնելով, որ տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցությունը իր բարերար ազդեցությունը կունենա տարածաշրջանային անվտանգության համակարգի վրա:

Մոհամմադ Քոլեյնին տեղեկացրեց նաեւ, որ Իրանի կառավարությունը այսօր համապատասխան որոշում է ընդունել, եւ Հայաստանից Իրան մեկնողները այսուհետ կարող են մուտի վիզաներ ձեռք բերել Մեղրու սահմանային անցակետում:

Անդարադառանալով Իրան-Հայաստան գազամուղ խողովակաշարի շինարարությունը սկսելուն, դեսպան Քոլեյնին ասաց, թե այդ ուղղությամբ առաջին փուլը Հայաստանի ու Թուրքմենստանի միջեւ բանակցություններն են, որոնցում ձեռք բերվելիք համաձայնություններից հետո կարձանագրվեն ավելի արագ զարգացումներ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG