Մատչելիության հղումներ

Պաշտոնյաները հայտարարագրում են եկամուտները եւ գույքը


Փետրվարի 1-ին լրացավ այն ժամկետը, որի ընթացքում 3000 պետական բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է պետեկամուտների նախարարություն ներկայացնեին իրենց հայտարարագրերը անցյալ տարվա ընթացքում ստացած եկամուտների եւ ունեցած գույքի վերաբերյալ։

Ըստ պետեկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանի, մինչեւ ժամկետի ավարտը իրենց հայտարարագրերը ներկայացրել են հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի եւ Սահմանադրական դատարանի նախագահները, գրեթե բոլոր նախարարները, ԱԺ պատգամավորներ:

Ըստ փոխնախարարի, ներկայացվել է ընդամենը 1500 հայտարարագիր: Հայտարարագրերի ներկայացման գործընթացը շարունակվում է: Ըստ օրենքի, մինչեւ փետրվարի 1-ը հայտարարագիրը չներկայացնելու համար հայտարարատուն տուգանվում է 50 հազար դրամի չափով:

Գույքի եւ եկամուտների պարտադիր հայտարարագրման մասին օրենքը հայտարարարտու է ճանաչել նաեւ պաշտոնյաների մերձավորներին։ Ըստ այդմ, այսպես կոչված, կապակցված անձինք են համարվում հայտարարատուի ամուսինը, համատեղ ապրող ծնողները եւ չափահաս ու չամուսնացած զավակները։ Իսկ եթե հայտարարատու պաշտոնյան ամուսնացած չէ, ապա պետք է հայտարարագիր ներկայացնեն նաեւ նրա հետ համատեղ ապրող քույրը եւ եղբայրը։

Ակնկալվում է, որ օրենքի այդ պահանջին համապատասխան հայտարարագիր կներկայացնեն 12-13 հազար մարդ։ Պաշտոնյաների ու նրանց կապակցված անձանց ներկայացրած տվյալները, օրենքի համաձայն, պետք է ամփոփվեն ու հրապարակվեն երկու ամսվա ընթացքում։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG