Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը Թուրքմենստանի նախագահի հետ քննարկում է գազի պարտքը


Հունվարի 17-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովի հետ, որի ընթացքում քննարկվել է 2001 թ. բնական գազի մատակարարման դիմաց հաշվարկների եւ հաշվանցումների խնդիրը, որի վերաբերյալ ընդունվել է աշխատանքային խմբեր ստեղծելու որոշում: Հայաստանի ներկայացուցիչներն այդ հարցերով առաջիկայում բանակցություններ կվարեն Աշխաբադում:

Թուրքմենստանը Հայաստանի հիմնական գազամատակարարն էր մինչեւ 1977 թվականը, երբ Հայաստանի կառավարությունը ռուսաստանյան «ազպրոմի» հետ ստեղծեց համատեղ ձեռնարկություն:

Այդուհանդերձ Հայաստան մատակարարվող գազի մի մասը շարունակում է գալ Թուրքմենստանից: Երեւանը դրա դիմաց վճարում էր արդյունաբերական սարքավորումներով եւ սպառողական ապրանքով: ազի դիմաց պարտքը այսօրվա դրությամբ կազմում է 12 մլն դոլար:

Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG