Մատչելիության հղումներ

Մահացել է Անրի Վերնոյը


Փարիզ (Ասոշիեյթըդ Փրես). - Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիան, ուրբաթ օրը վախճանվել է ֆրասիացի արգասավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան), որի ֆիլմերում նկարահանվել են ֆրանսիացի բազմաթիվ կինոաստղեր: Նա 81 տարեկան էր:

Վերնոյի ամենահիշարժան կինոնկարներից է 1959 թվականին նկարահանված «Կովը եւ ես» ֆիլմը՝ սքանչելի մի պատմություն մարդու եւ կամակոր կովի արկածների մասին:

Վերնոյը նկարահանել է ֆրանսիական կինոյի այնպիսի հսկաների, ինչպիսին են Ժան Գաբենը եւ Ժան-Պոլ Բելմոնդոն: Նրանք միասին խաղում են 1962 թվականին նկարահանված «Կապիկը ձմռանը» ֆիլմում:

Հայազգի Անրի Վերնոյը ծնվել է Թուրքիայում 1920 թվականին: 1991 թվականին նա նկարահանել է «Մայրիկ» կինոնկարը՝ Օմար Շարիֆի եւ Կլաուդիա Կարդինալեի մասնակցությամբ՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը:

1996 թվականին Վերնոյը արժանացել է պատվավոր «Սեզար» մրցանակին, որը ամերիկյան «Օսկարի» ֆրանսիական համարժեքն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG