Մատչելիության հղումներ

Նշանակվել է Ֆրանսիայի նոր դեսպանը Հայաստանում


Ինչպես հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի որոշմամբ Անրի Կյունին նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան։

55-ամյա Անրի Կյունին, դիվանագիտական գործիչ է, պաշտոնավարել է այնպիսի կարեւորագույն դեսպանություններում, ինչպիսիք են Մոսկվայի, Հռոմի եւ Վատիկանի դեսպանատները։ 1995-ից զբաղեցրել է զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի դիվանագիտական հարցերով խորհրդականի պաշտոնը։

Ֆրանսիայի դեսպանատնից «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ պարոն Կյունիի ժամանումը Երեւան սպասվում է հունվարի կեսերին: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում Անրի Կյունին փոխարինելու է Միշել Լեգրային, որի հնգամյա դիվանագիտական առաքելությունն ավարտվել է այս աշնանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG