Մատչելիության հղումներ

ԱԺ-ն հաստատում է «հարկային փաթեթը»


Ազգային ժողովն այսօր ընդունեց կառավարության կողմից ներկայացված «հարկային փաթեթը», որը լրացումներ ու փոփոխություններ է նախատեսում հարկային վարչարարությունը կառավարող 12 օրենքներում:

«Հարկատուների իրավունքները հստակեցնող, նրանց պարտականությունները պարզեցնող փաթեթ է սա», - մեկնաբանելով խորհրդարանի հավանությանն արժանացած փաթեթի ընձեռելիք հնարավորությունները, ասաց պետական եկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: - «2002 թվականի բյուջեի բացատրագրում նշված է, որ 16.5 միլիարդ դրամ եկամտային մասը պետք է ապահովվի հարկային վարչարարության միջոցառումների շնորհիվ, ոչ թե հարկերի դրույքաչափերի բարձրացման հաշվին»:

Ընդունված լրացումներով ու փոփոխություններով, օրինակ, բարձրացվում է ներմուծվող ծխախոտի հաստատագրված վճարի դրույքաչափը:

«Ծխախոտի դրույքաչափի փոփոխությունը միտված է, որպեսզի տեղական արտադրողին հնարավորություն տրվի տարբերության հաշվին մեծացնել արտադրության ծավալները, ինչը նաեւ նախատեսված է 2002 թվականի բյուջեի նախագծով», - ասաց Արմեն Ալավերդյանը:

Խորհրդարանն այսօր հավանություն տվեց նաեւ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանության, վերարատադրման եւ օգտագործման միջոցառումների համալիր ծրագրին: Ըստ այդմ՝ նախատեսվում է 30 տարվա ընթացքում 304 միլիոն դոլարի ներդրումով Սեւանի մակարդակը բարձրացնել առնվազն 6 մետրով:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG