Մատչելիության հղումներ

Առատ ձյունը մի քանի ժամով խաթարել էր երթեւեկությունը





Առաջին ձյունը Հայաստանում միշտ անակնկալ է լինում: Չորեքշաբթի երեկոյան առատ ձյունը փակել էր ճանապարհները, տասնյակ մեքենաներ մնացել էին ճանապարհին: Բազմաթիվ ձնահավաք մեքենաների ու բուլդոզերների օգնությամբ ձյան մեջ մնացած մեքենաները դուրս են բերվել, խոշոր վթարներ, ցրտահարված մարդիկ չկան:

«Հարցը քննարկվեց կառավարության նիստում եւ համապատասխան գումարներ կհատկացվեն, որպեսզի հանրապետության ամբողջ ճանապարհները մաքրենք եւ կարողանանք անցանելի դարձնել», - լրագրողներին ասաց Հայաստանի տրանսպոտրի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Կառավարությունն այդ նպատակով որոշեց հատկանել 50 միլիոն դրամ:

Կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունից օրվա վերջում «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են, արտակարգ պատահարներ չեն եղել: Օդերեւութաբանների կանխատեսմամբ, մոտակա օրերին եղանակը Հայաստանում կտաքանա:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG