Մատչելիության հղումներ

ԱԺ-ում Գեղամյանի կուսակցության հետ խմբակցություն կազմած ՍԻՄ-ը քննադատում է ընդդիմությանը եւ իշխանություններին


Կիրակի օրը տեղի ունեցավ ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության հետ խորհրդարանում «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունը կազմող «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) 14-րդ համագումարը:

Ազգային ժողովում երկու պատգամավոր ունեցող կուսակցության համագումարին ներկա էին հանրապետության գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ներկա չէր, սակայն, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, որը «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց, թե իրենց կուսակցության նախագահության որոշմամբ, ՍԻՄ-ի համագումարում «Ազգային միաբանություն»-ը ներկայացնելու են նախագահի տեղեկալն ու Երեւանի տարածքային կազմակերպության քարտուղարը:

«Մի շարք ընդդիմադիր կազմակերպությունների անցումը անհաշտ ընդդիմության դաշտ զուտ քարոզչական նպատակ ունի առաջիկա ընտրություններից առաջ», - գնահատել է ՍԻՄ-ի համագումարը: - «Մտահոգիչ է, որ անհաշտ ընդդիմությունը բացահայտ քաղաքական շփումների մեջ է մտնում նախկին իշխանություններին ներկայացնող ռեւանշիստական ուժերի հետ... Անհաշտ ընդդիմության առանձին ուժեր ու գործիչներ դրսեւորում են խիստ անհետեւողական եւ անսկզբունքային դիրքորոշում, որի միակ նպատակը գործադիր իշխանությանը տիրանալն է»:

Իսկ իշխանությունները, ՍԻՄ-ի գնահատմամբ, ընդդիմության հետ երկխոսության մեջ մտնելու փոխարեն գնացին նախորդների ծեծված ճանապարհով՝ որդեգրելով «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքը:

Համագումարում հայտարարվեց, որ 2003 թվականի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում ՍԻՄ-ը հանդես է գալու ինքնուրույն:


Մարգարիտ Եսայան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG