Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյանը վերադարձել է Երեւան





Ֆրանսիայում մոտ մեկշաբաթյա բուժում անցնելուց հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անցած շաբաթավերջին վերադարձել է Երեւան: Ինչպես հաղորդել են Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Անդրանիկ Մարգարյանի վիճակը «լավ» է:

Հայաստանի վարչապետը Փարիզ էր մեկնել հոկտեմբերի 22-ին՝ «սրտի հետվիրահատական շրջանում որոշակի մտահոգություններով եւ կրկնակի հետազոտության անհրաժեշտությամբ պայմանավորված»: Փարիզում հետազոտություն անցնելուց հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանին առաջարկվել էր «շտապ բուժում» անցնել: Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետի վիճակը բարվոք էր, սակայն բժիշկները խորհուրդ են տվել մի քանի օր չտեղաշարժվել»՝ սրտի ոչ վիրահատական ճանապարհով միջամտությունից հետո:

50-ամյա Անդրանիկ Մարգարյանը, որը 1999-ին սրտի վիրահատության էր ենթարկվել, երկուշաբթի օրը հանդիպում է ունեցել նախագահ Քոչարյանի հետ, ընդունել է Համաշխարհային բանկի պաշտոնատարներին:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG