Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյանը մեկնել է Փարիզ՝ բժշկական հետազոտություն անցնելու





«Երեւանում բժշկական հետազոտություն անցնելուց հետո, սրտի հետվիրահատական շրջանում որոշակի մտահոգություններով եւ կրկնակի հետազոտության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ասյօր մեկնեց Փարիզ», - երկուշաբթի օրը հաղորդել է Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Անդրանիկ Մարգարյանը երկու տարի առաջ Երեւանում ենթարկվել էր սրտի վիրահատության: Ըստ կառավարության պաշտոնյաների, 50-ամյա վարչապետին անհանգստացնում է արյան բարձր ճնշումը, վիրահատական միջամտությունը Ֆրանսիայում, սակայն, քիչ հավանական է:

Վարչապետի որոշմամբ, կառավարության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG