Մատչելիության հղումներ

logo-print

Հետաձգվեց Ռումինիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան


Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը երկուշաբթի հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Հայաստանում Ռումինիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Պլատոնային: Դեսպանը նախագահ Քոչարյանին տեղեկացրել է, որ կապված միջազգային իրադրության փոփոխության հետ Ռումինիայի Հանրապետության նախագահ Իոն Իլիեսկուի պաշտոնական այցը Հայաստան, որ պետք է սկսվեր այսօր, հետաձգվում է:

«Նկատի է առնվում նաեւ այն հանգամանքը, որ Ռումինիան նեկայումս Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության գործող նախագահն է», - ասված է հաղորդագրության մեջ:

Այցի հետաձգման առիթով Իոն Իլիեսկուն հեռաձայնել է Ռոբերտ Քոչարյանին: Հեռախոսազրույզի ընթացքում նախագահ Քոչարյանը ասել է, որ հայկական կողմի համար միանգամայն հասկանալի է այցի հետաձգման պատճառը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG