Մատչելիության հղումներ

Կոմկուսն անցկացրեց ծրագրված հանրահավաքը





Նախկին խորհրդային երկրներում այս օրերին անցկացվող կոմունիստական հանրահավաքների շղթային հինգշաբթի միացավ Հայկոմկուսի մոտ 2 հազարանոց հանրահավաքը: Կարգախոսներն էին՝ շուտափույթ անդամակցել «Ռուսաստան ֊- Բելառուս» միությանը, իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու պատրաստակամությունը:

Հայկոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Վլադիմիր Դարբինյանը հավաքվածներին հիշեցրեց կուսակցության գերագույն խնդիրն ու վերջնական նպատակը՝ երկրում վերահաստատել սոցիալիստական կարգեր, եւ գալիք ընտրություններում իրենց աջակցելու կոչ արեց: Ավելի մոտ նպատակներից, Դարբինյանը նշեց Սահմանադրության վերափոխումը եւ խորհրդարանական կառավարման հաստատումը:

Հայկոմկուսի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը՝ հայտարարելով, որ իրենք գնահատում են հայ-ռուսական հարաբերություններում վերջին իրադարձությունները, ասաց. «Հուսանք, որ դա հանրապետության նախագահի որդեգրած կոմպլեմենտարության հերթական դրսեւորումը չէ»:

«Ժամանակն է միջոցների առաջ կանգ չառնելով պայքարել, հաղթել եւ տեր կանգնել կործանվող հայրենիքին», - իր ելույթում հայտարարեց Սանատրուկ Սահակյանը, քիչ անց, սակայն, ընդունելով. - «բայց դեռեւս մենք չենք կարողանում միավորվել, համախմբվել մի հրապարակում, ուժ դառնալ, որ կարողանանք այս իշխանություններին հեռացնենք»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG