Մատչելիության հղումներ

Քոչարյանը պաշտոնանկ է անում Գերմանիայում եւ Հունաստանում ՀՀ դեսպաններին


Ինչպես երկուշաբթի օրը հաղորդել ՀՀ Նախագահի մամլո գրասենյակը, նախագահ Քոչարյանի հրամանագրերով իրենց պարտականություններից ազատվել են Գերմանիայում եւ Հունաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանները: Պատճառների կամ պաշտոնանկ դիվանագետների նոր նշանակումների մասին ոչինչ չի ասվում:

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականությունները Աշոտ Ոսկանյանը կատարում էր 1997 թվականի նոյեմբերից: Մինչ այդ նա երկու տարի գլխավորում էր Հայաստանի դեսպանատունը Ավստիայում: Մինչեւ դիվանագիտական աշխատանքի անցնելը Աշոտ Ոսկանյանը այն ժամանակ կառավարող Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) ակտիվ գործիչներից էր:

Արմեն Պետրոսյանը Հունաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր վերջին երկու տարիներին: Նախագահի հրամանագրով Պետրոսյանն ազատվել է նաեւ համատեղության կարգով Կիպրոսի, Խորվաթիայի, Սլովենիայի, Ալբանիայի, Հարավսլավիայի Դաշնային հանրապետություններում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG