Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահը շնորհավորում է Հայաստանի անկախության տասնամյակը





Հայաստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանը, այսօր ընդունելով Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Լեմոնին, հայ ժողովրդի եւ իր անունից մեկ անգամ եւս ցավակցություն է հայտնել սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած աննախադեպ ողբերգության կապակցությամբ:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ կատարված ոճրագործությունը մարտահրավեր է ողջ մարդկությանը, հավաստիացնելով, որ Հայաստանը պատրաստ է իր աջակցությունը բերել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Դեսպան Մայքլ Լեմոնը Ռոբերտ Քոչարյանին հանձնել է Հայաստանի Անկախության տոնի առթիվ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի շնորհավորական ուղերձը:

«Ամերիկյան ժողովրդի անունից հղում եմ հայ ժողովրդին իմ լավագույն ցանկություններն ու շնորհավորանքը սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տասնամյա հոբելյանի առթիվՀայաստանի Անկախության տոնն այս տարի համընկնում է քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հետ», - ասված է Միացյալ Նահանգների նախագահի ուղերձում: - «Մեր երկրները կշարունակեն միասնաբար աշխատել՝ հասնելու խաղաղության, կայունության եւ Հայաստանի բարգավաճման մեր ընդհանուր նպատակին»:

Նախագահ Բուշը շեշտել է տարածաշրջանային խաղաղության կաեւորությունը, ինչը «հսկայական հնարավորություններ կտա հայ ժողովրդին՝ ապահովել գալիք սերունդների բարգավաճումն ու անվտանգությունը»:

«Ամերիկան առանձնահատուկ կապ ունի Հայաստանի հետ՝ շնորհիվ ավելի քան մեկ միլիոն ամերիկահայերի, որոնք հարստացնում են մեր ազգային կյանքը», - ասված է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի՝ Հայաստանի անկախության տասնամյակի առթիվ Հայաստանի նախագահին հղված շնորհավորական ուղերձում:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG