Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է «Անկախության բանակ» հայրենասիրական միության վարչության անդամ Ազատ Արշակյանը


Սեպտեմբերի 14-ին ձերբակալվել է քրիտոնեա-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար, ներկայումս «Անկախության բանակ» հայրենասիրական միության վարչության անդամ Ազատ Արշակյանը:

Խորհրդային տարիներին՝ 70-80-ական թվականներին Ազատ Արշակյանը դատապարտված է եղել այլախոհության համար:

Ներքին գործերի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ օպերատիվ տվյալներն իրացնելիս ՆԳՆ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության քրեական հետախուզության վարչության աշխատակիցները գլխավոր դատախազության քննչական խմբի հետ համատեղ Երեւանի Գորվետկա 4 հասցեի տարածքում տեղակայված վարչական շենքից, որը պատկանում է Ազատ Արշակյանին, խուզարկությամբ հայտնաբերել եւ առգրավել են մեծ քանակլությամբ զենք եւ զինամթերք. կրականետի 30 հատ ապամոնտաժված խողովակներ, 230-ից ավելի տարբեր տիպի նռնակներ, 33 հատ պայթուցիչ եւ այլն:

Բացի Ազատ Արշակյանից, բերման են ենթարկվել նաեւ խուզարկության պահին դեպքի վայրում գտնվող մոտ 20 մարդ, որոնք հաջորդ օրը ազատ են արձակվել: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Ազատ Արշակյանը, որպես տարածքի սեփականատեր, իր վրա է վերցրել պատասխանատվությունը: Ակնկալվում է, որ Ազատ Արշակյանը հանդես կգա հայտարարությամբ:

«Անկախության բանակ» հայրենասիրական միությունը զբաղվում է հիմնականում ազատամարտիկների սոցիալ-տնտեսական հարցերի լուծմամբ:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG