Մատչելիության հղումներ

Գագիկ Պողոսյանի սպանությունը հետաքննող խումբը դեռեւս արդյունքի չի հասել


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօր լրագրողներին կարծիք է հայտնել, որ Գագիկ Պողոսյանի սպանությունը կապված է վերահսկողության ծառայության պետի պաշտոնում նրա գործունեության հետ: Ներքին գործերի նախարարը առայժմ «քաջալերող» ոչինչ չի կարող ասել:

Պետեկամուտների նախկին նախարար, վարչապետի վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանը սպանվել էր երեկ առավոտյան իր բնակարանից դուրս գալիս՝ դռանն ամրացված «Էֆ-1» նռնակի պայթյունից:

Պայթյունից վիրավորվել էր նաեւ Պողոսյանի որդին՝ 19-ամյա Խաչատուր Պողոսյանը, որը երեկ ենթարկվել է վիրահատության: Բժիշկները հավաստիացնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հայաստանի ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանը այսօր խորհրդարանում պատասխանելով պատգավորների հարցերին, ասաց, որ հետաքննությունն իրականացնում է գլխավոր դատախազության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունների աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական խումբը: «Քաջալերող ոչինչ չեմ կարող ասել», - նշեց Հայկ Հարույթունյանը, պատասխանելով հետաքննության ներկա փուլի արդյունքներին վերաբերող հարցին:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG