Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանում տեղի ունեցավ կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված տարածաշրջանային սեմինար


«Մենք ուրախ են, որ այստեղ գտնվել են բանիմաց ու խիզախ մարդիկ, ովքեր հանձնառել են պայքարել կոռուպցիայի դեմ, ու ամեն կերպ կաջակցենք նրանց», - Երեւանում այսօր տեղի ունեցած «Հարավկովկասյան համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով տարածաշրջանային սեմինարում ասաց «Թրանսփարենսի Ինտերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպության քարտուղարության գործադիր տնօրեն Միկլոշ Մարշալը:

Միջազգային ներդրողներն այս կամ այն երկրում ներդրումներ կատարելիս մեծապես կողմնորոշվում են աշխարհի 80 երկրներում մասնաճյուղեր ունեցող այս հեղինավոր կազմակերպության կողմից տարածվող կոռումպացվածության աստիճանի ամենամյա ցուցակներով:

Սեմինարին մասնակցում էին «Թրասփապրենսի ինտերնեշնլ»-ի հայկական, ադրբեջանական եւ վրացական մասնաճյուղերի ղեկավարները, կառավարական կառույցների եւ միջազգային դոնորների ներկայացուցիչները։ Միջոցառման նպատակը տարածաշրջանային ծրագրերով Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում գործող կազմակերպության կառույցներն ամրապնդելն է:

«Թրասփապրենսի ինտերնեշնլ»-ի այս տարվա ցուցակում բացակայում են Հայաստանն ու Վրաստանը, իսկ Ադրբեջանը 91 երկրների շարքում աֆրիկյան երեք երկրների հետ կիսում է 84-87-րդ տեղերը։

«Հայաստանը անցյալ տարի կար կոռուպցիայի համաշխարհային դասակարգման ցուցակում, իսկ այս տարի չկա, քանի որ մենք չեն ունեցել երեք անկախ աղբյուրներից մատուցվող այն տեղեկությունները, որոնց հիման վրա մշակվում է կաշառակերության մակարդակի ստույգ գործակիցը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Միկլոշ Մարշալը: Անկախ աղբյուրներ ասելով նա նկատի ունի Հայաստանում բիզնեսով զբաղվող միջագային կազմակերպությունները: - «Կոռուպցիայի ինդեքսի բացակայությունը անհանգստացնող է այն առումով, որ ցույց է տալիս միջազգային բիզնեսի կողմից հետաքրքրության բացակայությունը Հայաստանի նկատմամբ, եւ եթե ես քաղաքական գործիչ լինեի, կանհանգստանայի դրանով», - իր միտքը լրացրեց պարոն Մարշալը։

Մյուս կողմից, կոռուպցիայի ցուցակի ստորին հորիզոնականներում լինելը ամենեւին չի վկայում կոռուպցիայի բացակայության մասին։ Թեեւ 84-87-րդ տեղերը կիսող Ադրբեջանում ներդրումների մակարդակը համեմատաբար բարձր է՝ գերազանցապես նավթագազային հատվածում, սակայն, ինչպես ասում են, կոռուպցիան այստեղ «խեղդում է»։ «Թրանսփարենսի Ինտերնեշնլ»-ի ադրբեջանական մասնաճյուղի տնօրեն Ռենա Սաֆարալիեւայի խոսքերով, Ադրբեջանի պետական պաշտոնյաների շորթած գումարները հասնում են մեկ միլիարդ դոլարի հասնող պետական բյուջեի կեսին:

«Ադրբեջանում գործարարը, վերջին հաշվով, կաշառքների ձեւով տալիս է իր վճարելիք հարկերի կեսը, եւ դա, ձեռնտու է նրան, քանզի չափազանց բարձր է հարկային բեռը, ու բիզնեսը անպաշտպան է, - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռենա Սաֆարալիեւան։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG