Մատչելիության հղումներ

logo-print

Գլոսթերի Դուքսը եւ Դքսուհին կայցելեն Հայաստան


Հայաստանում Բրիտանական դեսպանատան հաղորդման համաձայն, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հորեղբոր որդին՝ Գլոսթերի Դուքսը տիկնոջ հետ միասին այցելելու է Հայաստան նոյեմբերի 3-6-ը: Դա կլինի բրիտանական թագավորական ընտանիքի անդամի առաջին այցը Հայաստան:

Գլոսթերի Դուքսն ու Դքսուհին Հայաստանում կմասնակցեն քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Գլոսթերի Դուքսը հանգւոցյալ Ջորջ Հինգերորդ թագավորի թոռն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG