Մատչելիության հղումներ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը «կոռուպցիայի հետաքննության տակ չէ»


Հայաստանում Ֆրասիայի դեսպանատունն այսօր հերքեց հաղորդումները, թե այն հետաքննվում է ֆրասիական իշխանությունների կողմից՝ Հայաստանի քաղաքացիներին մուտքի վիզաների անօրինական վաճառքի համար:

Ֆրանսիական եւ բրիտանական լրատվամիջոցների հողորդումների համաձայն, Փարիզում արտգործնախարարությունը երկրի արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում բացահայտել է կոռուպցիայի 8 դեպք: Ըստ բրիտական «Դը Գարդիան» օրաթերթի, «վիզաների ծաղկող առեւտտրի» ապացույցներ են հայտնաբերվել Բուլղարիայում, Իրանում, Հայաստանում, Տոգոյում, Թունիսում, Բենինում եւ Ռուանդայում գտնվող Ֆրանսիայի դեսպանատներում:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ դեսպանատունը ներկայումս պաշտոնապես «քննության տակ չէ»: Դեսպանատան ներկայացուցիչ Լուսինե Ազարյանի խոսքերով, հյուպատոսական ծառայության աշխատակիցներից մեկին, կասկածելով, որ կաշառքի դիմաց վիզաներ էր վաճառում, ետ են կանչել Փարիզ 18 ամիս առաջ: Լուսինե Ազարյանն ասաց, որ դրանից հետո դեսպանատան անձնակազմի նկատմամբ կարգապահական գործողություններ չեն կիրառվել:

Սկանդալն առաջացել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ Սոֆիայում Ֆրանսիայի հյուպատոսարանը անօրինական կերպով հազարավոր վիզաներ է վաճառել բուլղար մարմնավաճառներին: Հաղորդվում է, որ ֆրասիական ոստիկանության բացահայտումներն են եղել այս ամիս Բուլղարիայում Ֆրասիայի դեսպան Դոմինիկ Շասարին փոխարինելու հիմնական պատճառը:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG