Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ Սիրիան պաշտպանության բնագավառում համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել


Դամասկոս («Ռոյթեր» գործակալություն) - Ինչպես հաղորդել է Սիրիայի պաշտպանության նախարարության մի պաշտոնյա, երկուշաբթի օրը Սիրիան եւ Հայաստանը ստորագրել են համաձայնագիր ռազմական համագործակցության վերաբերյալ:

Համաձայնագիրը ստորագրել են Սիրիայի պաշտպանության նախարար Մուստաֆա Թլասը եւ պաշտոնական այցով Սիրիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Պաշտոնյան մանրամասներ չի հաղորդել:

«Հանդիպման ընթացքում տեղի ունեցած բանակցությունները, որոնց ներկա էր նաեւ Սիրիայի զինված ուժերի սպայակույտի պետ, գեներալ Ալի Ասլանը, վերաբերել են բարեկամ երկրների բանակների երկկողմ հարաբերություններին եւ դրանց խթանմանը», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG