Մատչելիության հղումներ

logo-print

Այլախոհ կոմունիստները փորձում են կողմնակիցներ հավաքել


Այսօր Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) Երեւանի կազմակերպության ակտիվի հավաքում անցած շաբաթ կուսակցությունից իշխանամետության եւ հակակոմունիստական դիրքորոշման մեղադրանքով վտարված ԱԺ պատգամավոր Յուրի Մանուկյանը եւ դրանից մի քանի օր անց ՀԿԿ բյուրոյի որոշմամբ բյուրոյի անդամի պարտականություններից եւ ԱԺ-ում ՀԿԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից ազատված Հրանտ Ոսկանյանը կուսակիցներին կրկին ներկայացնում էին իրենց տեսակետները ներկուսակցական վերջին խմորումների վերաբերյալ:

Յուրի Մանուկյանն ու Հրանտ Ոսկանյանը կրկին պնդեցին, թե իրենք կուսակցությունը պառակտելու մտադրություն չունեն, եւ ամեն գնով հասնելու են արտահերթ համագումարի հրավիրմանը: Ըստ կուսակցության կանոնադրության, դրա համար անհրաժեշտ է «կոմունիստների ընդհանուր թվի առնվազն մեկ-երրորդը միավորող կուսակցական կազմակերպությունների պահանջը»: Դա նշանակում է, որ Մանուկյանի եւ Ոսկանյանի հետեւորդների թիվը պետք է լինի առնվազն 20 հազար, քանի որ կոմկուսի ղեկավարության պնդմամբ, իրենց կուսակցությունը Հայաստանում ունի 60 հազար անդամ:

ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը, մեկնաբանելով իրավիճակը, այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Շարունակվող հակակոմունիստական հիստերիան իրականացնելու համար հակակոմունիստական ուժերը, բնականաբար, պետք է օգտագործեին կուսակցության ամեմաթույլ մարդկանց՝ նրանց կաշառելով, նրանց համապատասխան ծառայություններ մատուցելով»:

Ըստ Սանատրուկ Սահակյանի, իրենք բացահայտել են իշխանությանությունների հետ համագործակցող կոմունիստներին եւ հեռացրել են կուսակցությունից:


Մարգարիտ Եսայան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG