Մատչելիության հղումներ

ԱԺԿ-ն հանրությանն է ներկայացնում Սահմանադրության իր նախագիծը


&&p[icture&&


Ազգային ժողովրդավարական կուսակցության կողմից (ԱԺԿ) օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին ներկայացրած «Հայաստանի հանրապետության սահմանադրություն» օրենքի նախագծի այսօր կազմակերպված հասարակական քննարկման ժամանակ ԱԺԿ-ի հիմնադիր, խորհրդարանի գիտության եւ կրթության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը կրկին հանդես եկավ խորհրդարանական կառավարման պաշտպանության դիրքերից:

Ներկայումս խորհրդարանում պաշտոնապես շրջանառության մեջ են դրված Սահմանադրության երկու նախագիծ՝ կոմունիստների եւ ԱԺԿ-ի առաջարկած տարբերակները: Սահմանադրական հոդվածների ճշնող մեծամասնության մեջ փոփոխություններ նախատեսող հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի առաջարկած տարբերակը դեռ պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել:

Շավարշ Քոչարյանը դեմ է 1995 թվականին ընդունված Սահմանադրության մեջ փոփոխություններով սահմանափակվելուն: «Ճիշտ կլինի, որ նոր Սահմանադրություն ընդունվի, որովհետեւ ժողովրդին, ըստ էության, հասցվել է ապտակ, ժողովուրդը ասել է «ոչ», իսկ Սահմանադրությունը գործում է, եւ այսօր ներկայացնել գործող Սահմանադրության փոփոխություններ, դա նույնն է, որ վավերացնենք այն ժամանակ կատարված կեղծիքները»:

Ըստ այս տարվա գարնանը Ազգային ժողովրդավարական միությունից (ԱԺՄ) առանձնացած ԱԺԿ-ի նախագծի հեղինակների, մենք չունենք քաղաքացիական հասարակություն, չունենք ժողովրդավարական ավանդույթներ:

Նրանց կարծիքով, եթե խորհրդարանական կառավարման ձեւն ընտրենք, զարգացման կայուն երաշխիքներ կունենանք: Նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձեւն ընտրելու դեպքում բռնապետություն կհաստատվի:

Նախագծի հեղինակները գիտակցում են նաեւ, որ միանգամից խորհրդարանական համակարգին անցնել հնարավոր չէ, ուստի, ըստ նրանց առաջարկության, մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները ԱԺ գործող նախագահը պահպանում է իր լիազորությունները: Դրանից հետո, արդեն անցումային դրույթների համաձայն, խորհրդարանը պարտավոր է ընտրել նոր նախագահ՝ արդեն այն լիազորություններով, որոնք ամրագրված են Սահմանադրության ԱԺԿ-ի նախագծով:

Նախագծի հեղինակ Վարդան Պողոսյանի մեկնաբանությամբ, Ռոբերտ Քոչարյանի առաջարկած փոփոխությունները «շատ երկչոտ, երկիմաստ կիսաքայլ է, որը կարող է գնալ դեպի պառլամենտարիզմ, բայց կարող է նաեւ գնալ ետ՝ դեպի ավտորիտարիզմի հետագա խորացում: Նախագահի Սահմանադրության նախագծում կան այնպիսի վտանգավոր դրույթներ, որոնք իսկապես կարող են հասցնել երկրում կա'մ երկիշխանության, կա'մ դիկտատուրայի»:

ԱԺԿ-ի ներկայացրած Սահմանադրության նախագծի հեղինակները կողմնակից են, որպեսզի հանրաքվեի դրվեն խորհրդարանական քննարկումների արդյունքում «երկու առավելագույն ձայներ ստացած նախագծերը»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG