Մատչելիության հղումներ

Ստեղծվել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ


Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ ստեղծվեց «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ, որի խնդիրը լինելու է կալանավայրերում պահվող անձանց աշխատանքով ապահովելն ու նրանց ուսուցումը կազմակերպելը։

Ըստ Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, վերջին երեք տասնամյակներին ազատազրկված մարդկանց թիվը աշխարհում գրեթե կրկնապատկվել է, առաջիկայում այդ միտումը կպահպանվի, ու հասարակությունը ստիպված կլինի ավելի մեծ թվով դատապարտյալների պահել:

«Չնայած բոլորը կասեն, որ մեր բանտերը շատ ավելի վատ պայմաններում են, քան զարգացած երկրներինը, գլոբալ խնդիրները, սակայն, շատ լուրջ են եւ նույնն են», - ասաց արդարատադության նախարարը:

Եվրախորհդի նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորության համաձայն, քրեական պատիժներ իրականացնող հաստատությունները մինչեւ տարեվերջ ներքին գործերի նախարարության համակարգից պետք է անցնեն արդարարդատության նախարարության տնօրինությանը:

«Ընդհանրապես, քրեական պատիժներ իրականացնող հաստատությունների անցումը արդարատության նախարարության ներքո ինքնանպատակ չէ: Նպատակը համակարգի ապառազմականացումն է, պատժի վերաիմաստավորումը, պատիժն ավելի ազդեցիկ դարձնելը, ինչը, իհարկե, չի նշանակում, թե այն պիտի ավելի դաժան լինի», - ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Դատապարտյալների հիմնադրամի միջոցները, ըստ արդարադատության նախարարի, գոյանալու են բարեգործների, ինչպես նաեւ դոնոր երկրների ու կազմակերպությունների հատկացումների հաշվին։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG