Մատչելիության հղումներ

logo-print

Ալիեւը փնովում է միջազգային հանրությանը Ղարաբաղի կապակցությամբ


Բաքու («Ֆրանս Պրես»). - Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը չորեքշաբթի օրը խստորեն քննատադել է միջազգային հանրությանը հայկական զինված ուժերին Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքից դուրս մղելը ձախողելու համար:

«Միջազգային հանրությանը չի անհանգստացնում այն փաստը, որ խախտվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանները», - Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ասել է Ալիեւը Բելառուսի վարչապետ Վլադիմիր Երմոշինի հետ հանդիպման ժամանակ :

«Դա պարադոքսալ է, եթե հաշվի առնենք, թե ինչ են ասում այդ բոլոր պետությունները տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտության սկզբունքներին իրենց նվիրվածության մասին»:

Հակամարտության վերջնական կարգավորման նպատակով վարվող բանակցությունները կանգ են առել այս տարվա ապրիլից ի վեր: Ալիեւի այս վերջին մեկնաբանություները կարող են հանգեցնել հարցի նկատմամբ նրա բանակցային դիրքորոշման կոշտացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG