Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ղարաբաղը քննարկում են տնտեսական կապերի հետագա զարգացումը




Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտում ԼՂՀ ղեկավարների հետ հանդիպումների եւ երկու հանրապետությունների կառավարությունների ընդլայնված կազմով քննարկումների արդյունքում համատեղ արձանագրություն ստորագրեց ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ: Ընդունվեց նաեւ երկու կառավարությունների համագործակցության 70 կետից բաղկացած ծրագիր:

Հայաստանի վարչապետը հերքեց այն կարծիքը, թե երկօրյա բանակցություններում առկա դժվարությունները հետեւանք են Հայաստանի կողմից միջպետական վարկի չափաբաժինների տրամադրման ուշացումների կամ Լեռնային Ղարաբաղի էներգետիկայի ոլորտի Հայաստանին ունեցած պարտքի:

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի համոզմամբ, անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Ղարաբաղը վերածվեն երկու իրավահավասար, լուրջ գործընկերների, ինչը կօգնի Լեռնային Ղարաբաղին դուրս գալ միջազգային ասպարեզ:

Հայաստանի վարչապետը հանդիպումներից հետո լրագրողներին ասաց, որ երկու կառավարությունները «քայլ-քայլ առաջ են գնում եւ աստիճանաբար լուծում կուտակված խնդիրները»:

«Երկու վարչապետների կողմից հանձնարարություններ են տրված բոլոր նախարարություններին՝ եւ' ԼՂՀ, եւ' Հայաստանի, որպեսզի մշակեն զարգացման համատեղ ծրագրեր համապատասխան ոլորտներում», - ասաց Լեռնային Ղարաբաղի վարչապետ Անուշավան Դանիելյանը:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG