Մատչելիության հղումներ

Գյումրիում տեղի ունեցավ դուդուկի միջազգային փառատոնի առաջին համերգը




Կիրակի օրը դուդուկի միջազգային փառատոնի ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Անգլիային եւ Իտալիայից ժամանած մասնակիցներն ու բազմաթիվ հայ երաժիշտներ ավելի քան հիմգ ժամ տեւած իրենց համերգով իսկական տոն նվիրեցին գյումրեցիներին:

Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված այս աննախադեպ համերգին ներկա էին ոչ միայն յումրի քաղաքի, այլեւ շրջակա գյուղերի բազմաթիվ բնակիչներ:

«Այս փառատոնը կազմակերպվել է ի պատիվ դուդուկի եւ ի պատիվ Ջիվան Գասպարյանի», -- «Ազատություն» ռադիոկայանին այսպիսի կարծիք հայտնեց հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի արտասահմանյան մենեջեր Իվա Սկալան:

«Շատ քիչ են այսպիսի միջոցառումները», - ասում է համերգի ունկդիրներից մեկը: - «Այսօր ամբողջ քաղաքը հրապարակում է: Գյումրեցիները կարոտ են տոնական, ուրախ տրամադրության»:

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդի խոսքերով, քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունը նաեւ աշխարիկ բնույթ պիտի կրի: «Առաջին անգամ է, երեւի, վերջին 10-15 տարում, որ մեր քաղաքն ուրախանալու հնարավորություն ունի», - ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

Այսօր Երեւանի «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում տեղի ունեցավ միջազգային փառատոնի եզրափակիչ համերգը:


Աշոտ Ադամյան, Գյումրի եւ Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG