Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատակամ է էներգետիկ հատվածի մասնավորեցման հարցում




ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցած Հայաստանի էներգետիկայի բնագավառի մասնավորեցման խնդիրներին նվիրված համաժողովում վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու կառավարության անդամները ՀԲ-ի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, USAID, KfW, JBIC եւ այլ միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին կրկին վստահեցրին, որ Հայաստանի կառավարությունը վճռական է տրամադրված մինչեւ ընթացիկ տարվա աշնան վերջը ավարտել էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման գործընթացը:

Վարչապետը հույս հայտնեց, որ միջազգային լավագույն համբավ, արդյունավետ աշխատաոճ ունեցող ընկերության կամ ընկերությունների մուտքը Հայաստան կնպաստի մեր տնտեսության ճյուղերի աշխատանքի արդյունավետության աստիճանական բարձրացմանը:

ՀԲ-ի հայաստանյան ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը իր ելույթում միջազգային կազմակերպությունների կողմից գոհունակություն արտահայտեց բաշխիչ ցանցերի մասնավորեցման ուղղությամբ Հայաստանի կառավարության կատարած գործնական եւ օպերատիվ աշխատանքի կապակցությամբ:

Բաշխիչ ցանցերի մասնավորեցման գործընթացի համապատասխան ոլորտներին արդրադարձան ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն ալուստյանը, արդարատադության նախարար Դավիթ Հարությունյանը, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը:

Էներգետիկ բնագավառում արտոնագրման, սակագնային քաղաքականության, արտահանման եւ ներմուծման խնդիրների հստակեցման ուղղությամբ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ ՀՀ էներգետիկ հանձնաժողովի կատարած անմիջական աշխատանքների արդյունքների մասին տեղեկացրեց ՀՀ էներգետիկ հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանը:

Հուլիսի 28-ին Ազգային ժողովն իր արտահերթ նստաշրջանի վերջին նիստում ընդունել է կառավարության ներկայացրած «Բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման մասին» օրինագիծը, որ նախորդի համեմատությամբ առավել գրավիչ է դարձնում դրանք հնարավոր գնորդների համար: Այն, մասնավորապես, չի արգելում, որ 4 էլցանցերը մրցույթով կամ ուղղակի վաճառքով գնի մեկ ընկերություն:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG