Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը դիտարկելու է իր մասնակցությունը Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը


Մոսկվա (Իտառ-Տասս) - Ռուսաստանը մեծ ուշադրությամբ է հետեւում Իրան - Հայաստան գազամուղի կառուցման ծրագրին եւ պատրաստ է դիտարկել իր մասնակցությունն այդ ծրագրին, - ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտոր Խրիստենկոն կառավարության շենքում անցկացված ինտերնետային ասուլիսում:

Ըստ Խրիստենկոյի, գազամուղների եւ նավթամուղների կառուցումը պետք է միացնի երկրները, այլ ոչ թե բաժանարար գիծ հանդիսանա նրանց միջեւ: Նրա կարծիքով, մրցակցությունը նման ծրագրերի անբաժան մասն է, եւ Մոսկվան պատրաստ է Հայաստանի եւ Իրանի հետ միասին որոնել «փոխշահավետ զիջումային լուծումներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG