Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը հավատարիմ է մնալու ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ առաքելությանը


Բաքու («ֆրանս Պրես» գործակալություն). - Ադրբեջանը կշարունակի աշխատել միջազգային միջնորդների հետ՝ լուծելու համար Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի հետ հակամարտությունը, չնայած նախկին պնդումներին, թե միջնորդների ջանքերն անարդյունավետ են, - ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը «Ֆրանս Պրես» գործակալությանը տված հարցազրույցում:

Երեքշաբթի երեկոյան Վիլայաթ Գուլիեւն ասել է «Ֆրանս Պրես»-ին, որ ԵԱՀԿ-ի կողմից լիազորված Մինսկի խմբի բանագնացները դեռեւս լավ հնարավորություններ ունեն՝ առաջ մղելու վիճարկվող տարածքի շուրջ բանակցությունները:

«Բնականաբար, ամեն ինչ չէ, որ բավարարում է մեզ», - ասել է Գուլիեւը: - «Մեր նախագահը (Հեյդար Ալիեւը) մի քանի անգամ քննադատաբար է արտահայտվել Մինսկի խմբի վերաբերյալ»:

«Խումբը, սակայն, որոշակի փորձ ունի: Նրանք քաջատեղյակ են իրադրությանը: Ուստի այս փուլում ճիշտ չէր լինի Մինսկի խումբը փոխարինել որեւէ այլ ֆորմատով կամ կազմակերպությամբ»:

Ակնկալվում է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը Ղարաբաղի հարցը կքննարկեն Ռուսաստանի հարավում գտնվող Սոչի քաղաքում օգոստոսին կայանալիք նախկին խորհրդային երկրների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG