Մատչելիության հղումներ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագիծը


ԱԺ արտահերթ նստաշրջանի այսօրվա նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագիծը: Երկու անգամ լրամշակման ուղարկված եւ նախագահ Քոչարյանի եւ կառավարության կողմից խիստ կարեւորվող օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 82 պատգամավոր:

Այս օրինագծի նախորդ քվեարկությունը, փաստորեն, խթանեց ՀԺԿ-ի խմորուները, երբ, հակառակ քվեարկությունը բոյկոտելու մասին կուսակցական որոշման, ՀԺԿ 5 անդամներ, այդ թվում՝ ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանը, կողմ էին քվեարկել:

Օրինագծի շուրջ տարաձայնությունները պտտվում էին առավել սկզբունքային հարցի շուրջ. օրենքի ընդունման արդյունքում ստեղծվելիք քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներին նշանակելու է նախագահը՝ վարչապետի ներկայացմամբ: Ընդդամախոսներն այս դրույթը համարում էին հակասահմանադրական:

Փոփոխություններն ու լրացումները չեն դիպել այս դրույթին: Այդուհանդերձ, նախագահի կողմից նշանակվող քաղծառայության խորհրդն ամեն տարի պարտավոր է լինելու հաղորդում ներկայացնել խորհրդարանին:

Մինչեւ երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվելը, օրինագիծն ուղարկվելու է Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG