Մատչելիության հղումներ

logo-print

ՀԺԿ-ական խորհրդարանականները հանդես են գալիս հայտարարությամբ


Խորհրդարանական մեծամասնության՝ «Միասնություն» դաշինքի մի թեւը կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցությունում իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի հողի վրա առաջացած խմորումներն այսօր նոր զարգացում ստացան: Հայտարարությամբ հանդես են եկել ՀԺԿ անդամ մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Աժ փոխխոսնակ ագիկ Ասլանյանը, Մանվել Բադեյանը, Աշոտ ալոյանը, ընդամենը 9 պատգամավոր:

«Կուսակցության քաղաքական գծի հետհոկտեմբերյան ձեւախեղումները, որոնք արտահայտվեցին հատկապես վերջին շրջանում՝ կապված «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագծի շուրջ ՀԺԿ առանձին պատգամավորների դիրքորոշման հետ, առիթ հանդիսացան, որպեսզի կուսակցության նորընտիր քաղխորհուրդը, առողջ քննադատության բացառման պայմաններում, բացահայտ ճնշում գործադրի պատգամավորների վրա, ինչն ակնհայտորեն վտանգում է ՀԺԿ վարկանիշը», - ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրած պատգամավորները, դատապարտելով նորընտիր քաղխորհրդի գործողությունները, գտնում են, որ վերջինիս «գործելաոճը հանգեցնում է ՀԿԺ պատգամավորների, կուսակցության հիմնադիր անդամների եւ պետության բարձրագույն պաշտոնները զբաղեցնող մարդկանց վարկաբեկմանը... Կանխելու համար կուսակցության երկպառակտման լուրջ վտանգը՝ անհրաժեշտ ենք համարում, ՀԺԿ վարչության առաջիկայում հրավիրվելիք նիստում քննարկել կուսակցության ռազմավարությունը եւ քաղաքական խորհրդի գործունեությունը»:

«Ես կողմնակից եմ եղել եւ կամ, որ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը լինի այն պետականամետ, այն կառուցողական կուսակցությունը, որը ստեղծվեց ժամանակին եւ իր հիմնավոր տեղը զբաղեցրեց քաղաքական դաշտում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԱԺ փոխխոսնակ ագիկ Ասլանյանը, չբացառելով, որ կարող են լինել անձինք, ովքեր դուրս կգան ՀԺԿ-ից, ինչը, սակայն, կուսակցության պառակտման պատճառ չպետք է դառնա: Նա ասաց, որ ՀԺԿ վարչության նիստը կկայանա, հավանաբար, վաղը:

ԱԺ նախագահ, ՀԺԿ քաղխորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը երեկ հանդես էր եկել քաղաքական հայտարարությամբ՝ դադարեցնելով իր անդամությունը ՀԺԿ-ում:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG