Մատչելիության հղումներ

Ռուսաստանի փոխվարչապետը հինգշաբթի օրը կժամանի Երեւան


Հուլիսի 19-ին Երեւան է ժամանելու Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովը: Այսօր Մոսկվայում նա լրագրողներին հայտնել է, որ իր այցի նպատակն է՝ նախապատրաստել ռուս-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Երեւանում կքննարկվեն նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերին կայանալիք այցի հետ կապված հարցեր:

Իլյա Կլեբանովը հայտնել է, որ իր երկօրյա այցի ընթացքում հանդիպելու է Հայաստանի նախագահին, վարչապետին, պաշտպանության նախարարին: Ռուսաստանի փոխվարչապետը կայցելի նաեւ էլեկտրոնային-տեխնիկական արդյունաբերության ձեռնարկությունները:

Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG