Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթը «ումարելիների հերթական տեղափոխությունը» վերնագրի տակ պատկերավորում է. - «Կառավարությունում կադրային փոփոխությունների հերթական կարուսելն է պտտվում։ րեթե մանկական, բայց ոչ երբեք՝ նույնքան անմեղ տրամաբանությամբ նախարարներին ձիուց իջեցնում՝ ավանակին են նստեցնում, ինքնաթիռից տեղափոխում են հեծանիվին, եւ կարուսելը շարունակում է իր հերթական, չարդարացված պտույտը։ Որեւէ տրամաբանություն երբեք հարկավոր չէ փնտրել երկրի գործադիր մարմնի հերթական վերադասավորման մեջ», - գրում է մեկնաբանը: - «Տարվա կեսին, բյուջեի խիստ անմխիթար վիճակում նախարարները դեսից դեն են գնում։ Անշուշտ, պատճառը ո՛չ տնտեսական է, ո՛չ էլ երկրի վիճակի մասին անհանգստությունն է հիմք տալիս նման փոփոխությունների։ Կարող է լինել երկու պատճառ, եւ որքան էլ տխուր է՝ երկուսն էլ հավասարաչափ ազդեցիկ են։ Նախ՝ չի բացառվում, որ գործադիրում փոփոխություններ կատարելով երկրի նախագահը մտադիր է է'լ ավելի ուժեղացնել իր դիրքերը եւ այդպես ուժեղացված դիրքերից նախապատրաստվել առաջիկա ընտրություններին։ Հաջորդ պատճառը կարող է խիստ սուբյեկտիվ լինել՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չի ուզում էսինչ-էսինչյանին»:

«Ազգ» թերթի ընկալմամբ էլ, «ակնհայտ է, որ այս տարաբաժանումը քաղաքական դրդապատճառներ ուներ, քանի որ զուտ նպատակահարմարության տեսակետից ավելի ճիշտ էր հարկային եւ մաքսային ծառայությունների համատեղումը մեկ նախարարության կազմում»: «Արդյո՞ք նպատակահարմար է տարվա կեսից տարանջատել հարկային եւ մաքսային մարմինները» հարցին «Ժամանակ» թերթում պատասխան է տրվում միայն Անդրանիկ Մանուկյանի հետեւյալ խոսքով. «Կառավարությունը որոշում է՝ որն է ճիշտ, որը՝ սխալ: Եթե գտնում է, որ այդպես ճիշտ է, ուրեմն ճիշտ է»: Ամեն դեպքում, որպես այդ կառույցի ղեկավար, Անդրանիկ Մանուկյանը նույնպես դա «ճիշտ էր համարում»:

Ինչեւէ, այժմ կադրային դաշտում մի փոքր դադար է, բայց նախարարությունից նախարարություն շարունակում է շրջել մոտակա շեֆափոխության ուրվականը, եւ մամուլն էլ գնում է նորանոր տարբերակների հետեւից: «Հայկական ժամանակ» թերթում, մասնավորապես, կադրային զգալի փոփոխություններ են կանխատեսվում հուլիսի 12-ից հետո:

«իտակցո՞ւմ է արդյոք իշխանությունը, որ հասարակական կարծիքը գնալով ավելի ու ավելի շատ է մերժում իր քաղաքականությունը: Կարծես թե՝ ոչ», - իր դրած հարցին պատասխանում է «Հայոց Աշխարհ» թերթը՝ մանրամասնելով. - «Երկրի բարձրագույն ղեկավարները, խոսելով ներկա իշխանության նկատմամբ վստահության կորստի պատճառների մասին, ամբողջ ժամանակ դժգոհում են մարդկանց անհամբերությունից: Իբր թե՝ կյանքի չափազանց արագ բարելավում են ուզում, այնինչ ճգնաժամից դուրս գալը երկարատեւ եւ դժվարին գործընթաց է: Սակայն նրանք մոռանում են, որ մենք արդեն տասը տարի է, ինչ խոստացված շուկայական բարեկեցության եւ ծաղկման համբերատար սպասումով ենք ապրում: Սովորական մարդու համար էական չէ, թե ով է այն խոստացել: Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ.Քոչարյանը, Հ.Բագրատյանը, Ա. Մարգարյանը՝ միեւնույն է... Բայց այդպիսին է հայրենի իշխանության ավանդույթը. յուրաքանչյուր նոր ղեկավար ժամանակագրությունը սկսում է իր պաշտոնավարման օրից»:

Նախկին նախարար եւ ԵԿՄ վարչության անդամ Վահան Շիրխանյանը հայտարարում է, որ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել րիգորյանը վարչության նիստ չհրավիրի՝ Վազգեն Սարգսյանի վարկաբեկման քաղաքականությանը գնահատական տալու համար, ինքը համապատասխան հայտարարությամբ դուրս կգա վարչության կազմից։ «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում Վահան Շիրխանյանը, մասնավորապես, ասել է. - «Տեսեք, թե ով է ղեկավարում Վ.Սարգսյանի վարկաբեկման քաղաքականությունը՝ մի իշխանություն, որը ոչ միայն ինքն է ձախողվել ու վարկաբեկվել անցած 3 տարիների ընթացքում, այլեւ բզկտել է ողջ հասարակությունը... Եթե հանրապետության նախագահը հույս ունի, որ Վազգենին վարկաբեկելով ինքը դիվիդենտներ է շահելու, որ «27»-ը պարտակվելու է՝ չարաչար սխալվում է»:

Թեեւ ժողովրդական կուսակցության գրասենյակից հերքել են լուրերը, թե ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հրահանգել է համագործակցել ՀՀՇ-ի հետ եւ դա որակել են հերթական սադրանք, «Երկիր» թերթի մեկնաբանն այսօր էլ, նման տեղեկությունների շրջանակում մատուցում է. «Զարմանալի զսպվածություն եւ դավադիր լռություն է պահպանում ՀՀՇ-ն, նույնիսկ այն դեպքում, երբ վերջին շրջանում իր շուրջ աշխույժ իրարանցում է սկսվել: Դեպի նախկինների կողմը զանազան քաղաքական ուժերի սիրատոչոր հայացքներից ՀՀՇ-ն կամ գլուխը կորցրել է, կամ սթափվել ու որոշել է իրեն թանկ ծախել»: Ամեն դեպքում, առայժմ «համբերատար սպասում է ու դիմանում իրեն գովերգողներին ձեռք մեկնելու գայթակղությանը եւ զբաղված է իր մերձավոր աջ ուժերի կենտրոնացմամբ»:

«Ազգ» թերթի փոխանցմամբ, Երեւանում օտարերկրյա դիվանագիտական շրջանակների կարծիքով, համանախագահները այս անգամ գալիս են հավելյալ ճնշումներ բանեցնելու Ռ. Քոչարյանի վրա: «Հավանաբար կփորձեն Շուշին հանձնելու եւ թերեւս նաեւ անընդունելի ուրիշ պահանջներով քավության նոխազ դարձնել Քոչարյանին: Դա ոչ միայն արդար չէ, այլեւ խիստ վտանգավոր», - իր կանխատեսումից բխեցնում է «Ազգ»-ը: - «Հավելյալ ճնշման դեպքում Հայաստանի պետականությունն է ճաք տալու: Եթե Ղարաբաղը Բաքվի համար ընդամենը «արժանապատվության» եւ Հայաստանի վրա ճնշման միջոց է, ապա Հայաստանի Հանրապետության համար այն ավելին է, քան կենսական տարածությունը, այն նույնինքն Հայաստանի անկախ պետականությունն է»:

«Ազգ»-ում ավելի շատ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված ակնարկ կա, որ «Ռոբերտ Քոչարյանը չի կարող Հայաստանում ոչ մեկի բերանը փակել կամ, առավել եւս, բանտ դնել կամ երկրից աքսորել ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ այլակարծիք կամ ընդդիմադիր լինելու համար», մինչդեռ, Ալիեւը շատ լավ գիտի իր ժողովրդին համոզելու, ինչպեսեւ չհամոզվողների հետ վարվելու ձեւը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG