Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի պատվիրակները խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին


Ըստ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ԱԻՄ-ի (Ազգային ինքնորոշում միավորման) նախագահ Պարույր Հայրիկյանի, Եվրախորհրդի առջեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին հետեւող ԵԽ-ի նախարարների կոմիտեի «Ագոյի խմբի» պատվիրակության եւ Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջեւ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ ղարաբաղյան հարցի կարգավորման մասին:

Պարույր Հայրիկյանի փոխանցմամբ, առաջին անգամ բացահայտ կերպով ասվել է կողմերին առաջարկվելիք փոխզիջումային տարբերակի մասին. Արցախին պետք է տրվի անկախություն, կամ խիստ բարձր ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում: Շուշին, սակայն, պետք է վերադարձվի Ադրբեջանին: ԱԻՄ-ի նախագահը խոստացավ հարցին առավել հանգամանալից անդրադառնալ ուրբաթ օրը ծրագրված մամուլի ասուլիսում:

Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG