Մատչելիության հղումներ

ԱԺ-ն հաստատեց սեփականաշնորհման նոր ծրագիրը


Հայաստանի խորհրդարանն այսօր կողմ քվեարկեց կառավարության ներկայացրած հաջորդ երեք տարվա ընթացքում սեփականաշնորհման համար առաջարկվող 900-ից ավելի պետական բաժնեմաս ունեցող խոշոր եւ միջին ձեռնարկությունների ցուցակը` վերապահումով, որ լեռնամետալուրգիական ձեռնարկությունները մասնավորեցման ենթակա կհամարվեն «Կոնցեսիայի մասին» օրենքի ընդունումից հետո, իսկ Սեւանի, Հրազդանի, Որոտանի կասկադները, Սեւանի, Հրազդանի ՋԵԿ-երը եւ հանքարդյունաբերական որոշ ձեռնարկություններ կմասնավորեցվեն մեկ այլ առանձին օրենքներով:

Կառավարությունը՝ խորհրդարանի անդամների ուժեղ ճնշման պայմաններում, սեփականաշնորհման ցուցակից հանեց որոշ առողջապահական հիմնարկներ:

Կառավարության կողմից արված զիջումները հարկադրեցին ՀԺԿ-ին (Հայաստանի ժողովրդավարական կուսակցությանը)՝ սեփականաշնորհման գործընթացի հիմնական ընդդիմադիրներից մեկին, փոխել դիրքորոշումն ու պաշտպանել օրինագիծը:

Կառավարությունը ծրագրել է ցուցակում ընդգրված ձեռնարկությունների 40 տոկոսը մասնավորեցնել 2001 թվականին, ապա՝ 30-ական տոկոս՝ հաջորդ երկու տարիների ընթացքում:

Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG