Մատչելիության հղումներ

Հայաստանը գազի դիմաց այլեւս պարտք չէ Ռուսաստանին եւ կստանա Մեծամորի ատոմակայանի վառելիքը


Ռուսաստանյան բնական գազի մատակարարումների դիմաց Հայաստանի պարտքը կազմում էր մոտ 8,3 մլն դոլար, միաժամանակ «Հայռուսգազարդ» համատեղ ձեռնարկությունում ռուսաստանյան կողմից «ազպրոմ»-ը ու «Իտեռա» կազմակերպությունը 9 միլիոն դոլարի, այսպես ասած, կանոնադրային գազի պարտք ունեին: Եվ ահա, ինչպես այսօր հայտարարեց Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն ալուստյանը, ամիսներ տեւած բանակցություններից հետո որոշվել է այդ պարտքերը փակել մեկը մյուսով:

Կարեն ալուստյանն այսօր ասել է նաեւ, որ Ռուսաստանի հետ «կարեւոր» մեկ այլ համաձայնության եւս եկել են. Ռուսաստանը կտրամադրի Մեծամորի ատոմակայնի վերալիցքավորման համար անհրաժեշտ միջուկային վառելիքը:

Ռուսաստանից միջուկային նոր վառելիք ստանալու համար անհրաժեշտ է 13 միլիոն 700 հազար դոլար: Հայաստանի կառավարությունը հույս ուներ, թե Ռուսաստանն այդ նպատակով նոր վարկ կտրամադրի, սակայն Ռուսաստանը նախ պահանջեց վճարել նախկին՝ 17 մլն դոլարի պարտքը:

Ըստ Կարեն ալուստյանի, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանը սկզբում 4 միլիոն կանխավճար կտա, մնացածը՝ կփակի 90 օրվա ընթացքում: Այս ամսվա սկզբին կառավարությունը ատոմակայանի ղեկավարությանը հրահանգել էր ինքնուրույն կերպով հայթայթել պահանջվող գումարը:

Բացի դրանից, պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսի սկզբից մեծացնել Հայաստան առաքվող գազի ծավալները, քանի որ եկող ամսվանից սկսած ատոմակայանը 3 ամիս չի գործելու՝ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման եւ վերալիցքավորման նպատակով:

Անցած տարվա ընթացքում «ազպրոմ»-ը եւ դրա ԱՄՆ-ում գրանցված մասնաճյուղը՝ «Իտեռա» ընկերությունը, պարբերաբար դադարեցնում էին Վրաստանով անցնող գազամուղով Հայաստանի գազամատակարարումը՝ պահանջելով, որ հայկական կողմը վճարի պարտքը: Վերջին ամիսների ընթացքում Կարեն ալուստյանը մի քանի անգամ շտապ մեկնել էր Մոսկվա՝ Ռուսաստանի էներգետիկայի բնագավառի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցելու համար:

Հրաչ Մելքումյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG