Մատչելիության հղումներ

Վրաստանը սկսել է վճարել Հայաստանից ստացված էլեկտրաէներգիայի պարտքը


Վրաստանը Հայաստանին 16 միլիոն դոլարի միջպետական պարտք ունի: Եվս 4 միլիոն 400 հազար դոլար կազմում է էլեկտրաէներգիայի դիմաց պարտքը: Երեւանում իր հերթական նիստն անցկացնողՀայաստան-Վրաստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Վրաստանի պետնախարարի տեղակալ (փաստորեն՝ փոխվարչապետ, քանի որ Վրաստանում վարչապետի գործունեությունը իրականացնում է պետնախարարը) Կոբա վենետաձեի բացատրություններով, Վրաստանը, միանալով Արժույթի միջազգային հիմադրամի ծրագրերից մեկին, «Փարիզի ակումբի» միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել, վերակազմավորել Վրաստանի արտաքին բոլոր, այդ թվում՝ Հայաստանի, պարտքերը:

Հայաստան-Վրաստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Երվանդ Զախարյանի խոսքերով, Հայաստանը չի մերժում պարտքը վերակազմավորելու առաջարկը: Հարցը քննարկելու, ինչ-որ լուծում գտնելու համար 2 երկրների ֆինանսների նախարարություններին մեկ ամիս ժամանակ կտրվի:

Հայաստանի Էներգետիկայի նախարարի ասելով, վրացական կողմն արդեն ճշտել է, թե որ ընկերությունը պետք է փակի Հայաստանից ստացված էլետրաէներգիայի պարտքը, եւ 300 հազար դոլար արդեն փոխանցվել է:

Երեւանյան նիստում հանձնաժողովը քննարկում է ֆինանսական, տրասպորտային հաղորդակցությանը, էներգետկային, սահմանային առեւտրին,, արդյունաբերության, տուրիզմի, մաքսային ոլորտներին առնչվող հարցեր:

Ըստ մեր տեղեկությունների, Երվանդ Զախարյանն առաջարկել է քննարկումների արդյունքում որոշ փաստաթղեր ընդունել, սակայն վրացան կողմի դիրքորոշումն այս հարցում դեռեւս հստակ չէ:

Վաղը Հայաստան-Վրաստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը կշարունակի իր աշխատանքը:

Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG