Մատչելիության հղումներ

Հայաստանն արտաքսում է թուրք սահմանախախտներին


Հունիսի 12-ին անօրինականորեն Հայաստանի տարածք մտած Թուրքիայի երկու քաղաքացիներին, որոնց բռնել էին ռուսաստանյան սահմանապահները, հետ են ուղարկվել Թուրքիա, այսօր հայտարարել է Ռուսաստանի սահմանապահ զորքերի բարձրաստիճան սպաներից մեկը: Հայաստանի հարավում գտնվող Արտաշատի սահմանապահ զորամասի հրամանատար, գնդապետ Վյաչեսլավ Բիրյուլկովը «Սնարկ» գործակալությանն ասել է, որ սահմանախախտներին բաց են թողել Թուրքիայի իշխանությունների խնդրանքով:

Ըստ Բիրյուկովի, Յաշար Թեշվի Քաբիրը եւ Իշքոկ Շխարադա Փերիմը ասել են, թե իրենք հովիվներ են եւ փնտրում էին կորած անասուններին: Սակայն սահմանային ողջ տարածքի զննությունը չի հաստատել նրանց խոսքերը: Բացի դրանից, սահմանապահներին զարմացրել է, որ կասկածյալների մոտ բջջային հեռախոս է եղել:

Ըստ իշխանություններ, ընթացիկ տարի Թուրքիայի ինը քաղաքացիներ փորձել են անօրինականորեն մուտք գործել Հայաստանի տարածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG