Մատչելիության հղումներ

Դատարանը չքննարկեց ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովի նամակը


«Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարության այսօրվա նիստում դատավոր Սամվել Ուզունյանը հայտարարեց, որ ԱԺ-ից ստացել է «Հոկտեմբերի 27»- գործով ժամանակավոր հանձնաժողովի գրությունը Նաիրի Հունանյանին ազգային անվտանգության նախարարության մեկուսարանից ներքին գործերի նախարարության մեկուսարան տեղափոխելու խնդրանքով:

Վերջերս ստեղծված հանձնաժողովի խնդրանքի հիմքում այն փաստարկ էր, թե նպատակահարմար չէ ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում պահել այդ ծառայության հետ կապեր ունեցած Նաիրի Հունանյանին:

Սակայն, ինչպես նկատեցին դատավարության կողմերը, այդ թվում՝ Դեմիրճյանների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը, խնդրանքը ձեւակերպված չէր որպես միջնորդություն, հետեւաբար՝ ենթակա չէ քննարկման:

Այսօրվա նիստում մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը շարունակում էի հարցաքննել Նաիրի Հունանյանին: Հարցերը վերաբերում էին ամբաստանյալին Դաշնակցությունից հեռացնելու պատճառներին եւ հանգամանքներին, նրա խմբագրած «Դաշինք» թերթի ֆինանսավորման աղբյուներին եւ գումարների օգտագործմանը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունանա հունիսի 25-ին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG