Մատչելիության հղումներ

Ներդրումները Հայաստանում պակասել են


« Մենք դուրս կգանք տարեկան 6,5-7 տոկոսի համախառն ներքին արդյունքի աճով: Մեր կանխատեսումները մի քիչ զգուշավոր են, բայց՝ հիմնավոր», - ասել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ամփոփելով այս տարվա առաջին չորս ամիսների տնտեսական զարգացման տվյալները։Պաշտոնյաները հավատացնում են, թե ամեն ինչ կարգին է, տնտեսության մեջ զարգացումները գնում են նախանշված սցենարով ու անհանգստանալու հիմքեր չկան։

Սակայն, եթե հաշվի առնենք այդ աճի բովանդակությունը, ապա այն այնքան էլ մեծ չի երեւա։ Ներկա դրությամբ, մեկ շնչի հաշվով Հայաստանում ստեղծվում է մոտ 500 դոլարի արդյունք, ինչը բնորոշ է ցածր եկամուտներ ունեցող երկրներին, եւ եթե տնտեսական աճն ընթանա իրականացվող սցենարով, ապա եկամուտների միջին մակարդակ ունեցող երկրներին հասնելու համար տասնամյակներ կպահանջվեն։

Վիճակը փոխելու համար խոշորածավալ ներդրումներ են պետք . սակայն, այս հարցում լուրջ տեղաշարժեր չկան, իսկ եղածը շատ քիչ է։ Ավելին, անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ, այս տարի ավելի պակաս ներդրումներ են եղել։ Իսկ առանց նպատակաուղղված ներդրումների լուրջ տնտեսական աճի մասին խոսելն անիմաստ է։

Բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի վերլուծաբանների դիտարկումներով, Հայաստանում տնտեսական աճի պաշտոնական կանխատեսումները չափազանցված են. հանդեսի գնահատումներով այս տարի հնարավոր է համախառն ներքին արդյունքի առավելագույնը հինգ ու կես տոկոսի աճ։ Տնտեսական աճին խանգարող հիմնական գործոններն այստեղ, ըստ բրիտանացի փորձագետների, շարունակում են մնալ ներդրումների սակավությունը, խոշոր արդյունաբերական հատվածի վերակառուցման ձգձգումները։

րեթե նույն տեսակետին է Հայաստանի բանկերի միության նախագահ Արմեն Եղիազարյանը։ Նրա մեկնությամբ, Հայաստանում այսօր տնտեսական աճն ապահովում են, հիմնականում, առեւտուրը եւ ծառայությունների ոլորտները, մինչդեռ, արդյունաբերության, այսպես ասած, բազային ճյուղերը անմասն են դրանից: Արմեն Եղիազարյանն ավելացրեց նաեւ, որ Հայաստանում տնտեսական աճը սահմանափակող գլխավոր գործոնը մարդկանց ցածր եկամուտներն են, նրանց անվճարունակությունը:


Ատոմ Մարգարյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG