Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասի պետությունները ակնկալում են, որ Պուտին Բուշ հանդիպումը կնպաստի տարածաշրջանի կայունացմանը


Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջորջ Բուշի հանդիպման արդյունքները նոր լիցք կհաղորդեն ղարաբաղյան կարգավորման գործընթացին, Ինտերֆաքս գործակալությանն ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովը:

«Կասկածից վեր է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է երկու նախագահների հանդիպման ընթացքում: գոհացուցիչ է, որ այդ հարցը կառուցողական համագործակցության առարկա է Ռուսաստանի եւ Միացյալ նահանգների միջեւ», - ասել է Մամեդովը: Նա վստահ է, որ երկու երկրների նախագահները համապատասխան ցուցումներ կտան ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարներին:

Իսկ Շեւարդնաձեն, իր ամենաշաբաթյա ռադիոուղերձում հայտարարել է, թե Ռուսաստան - Միացյան Նահանգներ հարաբերությունների նորմալացումը խիստ կարեւոր է Կովկասի կայունության համար: Ռուսաստան - ԱՄՆ գագաթնաժողովը շատ կարեւոր էր միջազգային հանրության եւ Վրաստանի համար, Վրաստանի ռադիոյին այսօր ասել է նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն:

Նորմալ հարաբերությունները Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դրական ազդեցություն կունենան կովկասյան գործերի վրա, որոնցում շահագրգռված է Վրաստանը, նշել է նա: «Շատ հավանական է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնն ընդհանուր լեզու գտնեն: Դա անհասանելի նպատակ չէ», - ասել Շեւարդնաձեն եւ ավելացրել. - «Շատ կարեւոր է, որ Բուշն ու Պուտինը լուրջ խոսակցություն ունեցած լինեն Վրաստանի մասին»:

Թարգմ.՝ Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG