Մատչելիության հղումներ

Ստեղծվել է Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտ


(Թըրքիշ Դեյլի Նյուս, Անկարա) - Եվրասիական ռազմավարական հետազոտությունների Կենտրոնի կառուցվածքում ստեղծվել է Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտ (ԱՍԱՄ):

Ելույթ ունենալով ինստիտուտի բացման արարողությանը, ԱՍԱՄ-ի առաջատար պրոֆեսոր Ումիթ Օզդաղն ասել է, թե ինստիտուտը ստեղծվել է գիտական մակարդակով հայերի մեղադրանքներին պատասխանելու նպատակով: Պնդելով, թե, այսպես կոչված, հայերի ցեղասպանությանը վերաբերող գիտական աղբյուրները տնօրինում են միայն թուրքերը, քանի որ Թուրքիայում են գտնվում Օսմայնան կայսրության արխիվները, Օզդաղն ասել է, որ հայերի մեղադրանքների դեմ հարկավոր է համակարգված պայքար մղել:

Ինստիտուտի տնօրեն, պաշտոնաթող դեսպան, Օմեր Լյութեմը նույնպես ասել է, թե մեղադրանքներն առաջ մղելու հայերի ծավալած քարոզչությունը հասել է անհանսգստություն հարուցող մակարդակի:

Շեշտելով, որ Թուրքիան վատ իմիջ ունի Արեւմուտքում, քանի որ ցածր են ցուցանիշները մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, Լյութեմն ասել է, որ Թուրքիայի տեսակետը բացատրելու ուղղությամբ անհրաժեշտ է գործադրել կազմակերպված ջանքեր: «Ստեղծելով այս ինստիտուտը, մենք նպատակ ունենք անցկացնել միջազգային գիտաժողովներ, կատարել առանձին ուսումնասիրություններ, հրատարակել հարցին վերաբերող ամսագրեր ու գրքեր», - ասել է նա:

Պետական նախարար Թունջա Թոսքայը նույնպես ասել է, թե Թուրքիան ունի հայերի մեղադրանքներին հակահարված տալու համար անհրաժեշտ ներուժը, որը, սակայն, առայժմ չի օգտագործվել: Նա ավելացրել է, թե նորաստեղծ ինստիտուտը կարող է առաջատար դերակատարություն ունենալ այդ ներուժը համախմբելու գործում:


Թարգմ.՝ Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG