Մատչելիության հղումներ

Թուրքերը բազմամարդ ցույցում հերքում են ցեղասպանության մեղադրանքները:


Անկարա, (Ֆրանսպրես) - Կիրակի օրը Անկարայում մի քանի հազար մարդ էր հավաքվել դատապարտելու հայերի ծավալած կամպանիան՝ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ:

Թուրքական կարմիր դրոշները ձեռքներին, ցույցի մասնակիցները լցրել էին մայրաքաղաքի Թանդողան հրապարակը, որը մի քանի ժամով փակ էր երթեւեկության համար:

Բողոքավորները ազգայնամոլական կարգախոսներ էին հնչեցնում ընդդեմ Հայաստանի եւ Ֆրանսիայի: Հունվարին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձեւում վերը նշված զանգվածային սպանությունները ճանաչվել էին որպես ցեղասպանություն: Դրա հետեւանքով լարվել են հարաբերությունները Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ: Բողոքի ցույցում ելույթ ունեցած մի ակադեմիկոս ասել է, թե Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ՝ արեւելյան Անատոլիայի անկախության համար բարձրացրած ապստամբության ընթացքում հայերը կոտորել են տասնյակ հազարավոր թուրքերի:

Թուրքիան կտրականապես հերքում է ցեղասպանության մեղադրանքները, պնդելով, թե մոտ 300 հազար հայեր եւ հազարավոր թուրքեր են սպանվել ներքին բախումների ընթացքում, երբ հայերը անցել էին Թուրքիա ներխուժած ռուսների կողմը՝ այդ տարածքում հայկական պետություն ստեղծելու նպատակով: Մինչդեռ, հայերը շարունակում են պնդել, որ կազմակերպված ջանդերի հետեւանքով սպանվել է ավելի քան 1,5 միլիոն մարդ:

Թարգմ.՝ Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG