Մատչելիության հղումներ

Քոչարյանն ու Սոլանան քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը




Այսօր Բրյուսելում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանային: Հանդիպումից հետո Խավիեր Սոլանան հայտնեց լրագրողներին, որ իր եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման օրակարգի գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է եղել: Բացի այդ, քննարկվել են նաեւ տարածաշրջանային ընդհանուր հիմնահարցեր, ինչպես նաեւ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը գոհ էր հանդիպումից: «Մենք շատ անկեղծ եւ հետաքրքիր մտքերի փոխանակում ունեցանք եւ' Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ, եւ' տարածաշրջանին վերաբերող հարցերի շուրջ: Մենք արդեն բազմաթիվ անգամ քննարկումների հնարավորություն ունեցել ենք եւ կարծում եմ, այս քննարկումը ինչ-որ բան կավելացնի Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների համատեքստում», -ասաց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հրայր Թամրազյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG