Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Պետդումայի խոսնակը ժամանեց Հայաստան




Քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ շատ բարձր մակարդակի վրա են, հայտարարեց այսօր ուշ երեկոյան պաշտոնական այցով Երեւան ժամանած Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Գենադի Սելեզնյովը: Ըստ Պետդումայի խոսնակի, դրա վկայությունն է նախագահ Վլադիմիր Պուտինի աշնանը կայանալիք այցը Հայաստան:

Այդուհանդերձ, առեւտրատնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը չի կարելի համարել բավարար, ասաց Պետդումայի խոսնակը, որն իր հետ Հայաստան է բերել Խորհրդարանի ստորին պալատը ներկայացնող բոլոր ֆրակցիաների ներկայացուցիչներից կազմված մեծ պատվիրակություն:

Գենադի Սելեզնյովը կհանդիպի Հայաստանի նախագահին, Ազգային Ժողովի նախագահին, վարչապետին եւ խորհրդարանական խմբերի ու խմբակցությունների ղեկավարներին: Սելեզնյովը հանդիպում կունենա նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Հրայր Թամրազյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG