Մատչելիության հղումներ

logo-print

Ղարաբաղի թեման հիմնականն էր Քոչարյանի եւ Ռոբերթսոնի հանդիպման օրակարգում





Ահթո Լոբջակաս՝ Բրյուսել

ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը եւ այցով այստեղ գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում վերջերս նկատվող դադարը, ինչպես նաեւ այլ հրատապ հարցեր: Հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում Ռոբերթսոնն ասաց, որ թեեւ ՆԱՏՕ-ն «առաջատար» դեր չունի խաղաղ բանակցություններում, այդուհանդերձ, այն շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության հաստատման գործում:

«Ակնհայտ է, որ տարածաշրջանային կայունությունը Հարավային Կովկասում մեծապես պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական կարգավորմամբ, եւ ես հույս հայտնեցի, որ նախագահ Քոչարյանը եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը, ում նույնպես հանդիպել եմ Կովկաս կատարած այցելությանս ժամանակ, կկարողանան գտնել կարգավորման մի տարբերակ, որը բավարար կհամարվի ինչպես երկու երկրների, այնպես էլ միջազգային մակարդակներում», - ասաց Ռոբերթսոնը:

Քոչարյանը լրագրողներին ասաց, որ հանդիպման ընթացքում ինքը Ռոբերթսոնին տեղեկացրել է վերջերս Երեւանում կայացած ԱՊՀ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի մասին, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Բելառուսի նախագահները:

Հայաստանի նախագահը երկրորդ օրն է, ինչ այցով գտնվում է Բելգիայում՝ Եվրամիության հետ իր երկրի կապերը խթանելու նպատակով: Ծրագրված է նրա հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի հետ:

Թարգմ.՝ Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG