Մատչելիության հղումներ

Ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանում կա շուրջ 1800 ՄԻԱՎ վարակակիր




Ըստ ՁԻԱՀ-ի (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) ազգային կենտրոնի տնօրեն Սամվել րիգորյանի, հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 153 ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարության վարակ) վարակակիրներ: Իրական պատկերը, սակայն, մոտ 10 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները: Առավել մտահոգիչն այն է, ինչպես հայտարարեց Սամվել րիգորյանը Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության նախաձեռնությամբ այսօր անցկացված ՁԻԱՀ-ին նվիրված քննարկման ընթացքում, որ վերջին երկուսուկես տարիներին գրանցվել են ավելի շատ դեպքեր, քան նախորդ տասը տարիներին՝ միասին վերցրած:

Արդեն հետագայում «Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ» անվանմամբ ճանաչված մարդկությանը մինչ այդ անհայտ հիվանդության կլինիկական դրսեւորումների մասին առաջին անգամ զեկուցվել է1981 թվականի հունիսին ԱՄՆ-ում: Մասնագետների գնահատմամբ, ի հեճուկս համաճարակը վերահսկելու քսանամյա ջանքերի, ՁԻԱՀ-ի տարածման ծավալներն ու հետեւանքներն գերազանցել են անգամ ամենահոռետեսական կանխատեսումները. այն տարածվել է աշխարհի բոլոր երկրներում, ախտահարել է, պաշտոնական տվյալներով, շուրջ 55 միլիոն մարդու, որոնցից 33 միլիոնը վարակակիր է: 22 միլիոն մահացածների շուրջ 20 տոկոսը երեխաներ են: Ամեն ամիս աշխարհում հայտնաբերվում է 400 հազար նոր վարակակիր:

Մեր տարածաշրջանում, ըստ այսօր հրապարակված տվյալներ, կա 700 հազար վարակակիր: ԱՊՀ տարածքում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, մասնագետներն արձանագրել են ՁԻԱՎ-ի տարածման ամենաբարձր տեմպերն աշխարհում: Ըստ անկախ մասնագետների եւ պաշտոնյաների, ներկայումս Ռուսաստանում վարակակիրներից 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակված է: Սա լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, քանի որ, ոչ պաշտոնական տվյալներով, այսօր հանրապետությունից մոտ 1,5 միլիոն մարդ գտնվում է ԱՊՀ տարածքում՝ հիմնականում Ռուսաստանում:


Անուշ Դաշտենց

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG